Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

25 հուն 2020 15:15

Տեսանյութ. Լարված վիճակ Կապանում՝ Փաշինյանի ասուլիսին զուգահեռ. քաղաքացու բերման ենթարկեցին

Ելույթ ունեցիր և հայտարարի, որ հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես են դիմավորել մի քանի բողոքող քաղաքացիներ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում, թե Հայաստանը իրավական երկիր է: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին, քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում: Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-հայտարարել է Կապանի բնակիչը:
Ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր