Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 հուն 2020 11:15

Տեսնես այդ որ ոչ պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգը Վանեցյանին առաջին պլան բերեց.ուշացնում եք Վանեցյանին վարչապետ ընտրելը

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը պատասխանել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որը քիչ առաջ իշխող ուժին առաջարկել էր իր շարքերից նոր վարչապետ առաջադրել։
Այս առնչությամբ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Նա, ով պատասխանատու է եղել երկրի՝ նաև ինֆորմացիոն անվտանգության համար, ում օրոք գաղտնալսել են երկրի առաջին դեմքերին, այդ թվում իրեն, ում օրոք ԱԱԾ-ից կարևորագույն փաստաթղթեր են անհայտացել, խոսում է վարչապետի՝ իր պաշտոնին անհամապատասխանության մասին։ Հետ բերեք գրիչի թեման, դա ավելի լուրջ էր։ Սա դիմանալու բան չի։ Աշխարհ, կանգնի իջնող կա։
Տեսնես այդ որ ոչ պրոֆեսիոնալ քաղտեխնոլոգը Վանեցյանին առաջին պլան բերեց։ Ինչպես կասեր դասականը՝ "բա դրան առաջին պլան կբերե՞ն”։ Ախր գրիչի թեման հակառակ կողմի համար աննախանձելի նվեր էր, էն էլ, հոպ, Վանեցյանը գալիս է ու հաստատում է, որ ուզում են ժամկետից շուտ պերեվառոտ անեն, վարչապետն էլ բռնացնում է դրա վրա։ Խելք եմ ասել, էհ․․․
«Իմ քայլ» ջան, ուշացնում եք Վանեցյանին վարչապետ ընտրելը։ Շուտ արեք, քանի չի փոշմանել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր