ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 հուն 2020 12:37

Կորոնավիրուսը տարածվում է ամենուր.այն կարող է տարածվել հիվանդության ախտանիշների հայտնվելուց առաջ

2019-nCoV կորոնավիրուսը կարող է տարածվել հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց առաջ, արդեն ինկուբացիոն շրջանի փուլում, որը տեւում է մեկ օրից մինչեւ 2 շաբաթ: Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության նախարար Մա Սյաովեյը:
Ինչպես հայտնում է CNN-ն, սա նշանակում է, որ վիրուսի տարածումը զսպելը դեռեւս դժվար է, քան կարող է թվալ: Երկրների իշխանությունները մեկուսացրել են կորոնավիրուսին նման ախտանիշներով մարդկանց եւ որոնել այն մարդկանց, ում հետ նրանք շփվել են: Բայց ստացվում է, որ այս պացիենտները վարակվել են իրենց մոտ հիվանդության ախտանիշները ի հայտ գալուց շատ ավելի վաղ:
«Այս տեղեկությունը փոխում է խաղի բոլոր կանոնները,- ասել է ամերիկյան Հիվանդությունների վերահսկմանեւ կանխարգելման կենտրոնի խորհրդական, ինֆեկցիոնիստ Ուիլյամ Շաֆները: - Սա նշանակում է, որ հիվանդությունը շատ ավելի վարակիչ է, քան սկզբում կարծում էինք: Սա ավելի վատ է, քան ենթադրում էինք»:

Հիշեցնենք, որ չինական կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 80-ի: Հաստատված 2744 դեպք է գրանցվել, որից 461-ով հիվանդները կրիտիկական վիճակում են:
Չնայած ձեռնարկած բոլոր միջոցներին, վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում: ԱՄՆ-ում հաստատել են այս վիրուսով վարակվելու արդեն հինգերորդ դեպքը: Սինգապուրում նոր կորոնավիրուսն ախտորոշել են արդեն 4 մարդու մոտ, Հարավային Կորեայում՝ 3: Եվս 3 նոր դեպք է գրանցվել Թաիլանդում: Չորս դեպքի մասին են հայտնում Ավստրալիայի իշխանությունները, եւս 3 դեպք է գրանցվել Ֆրանսիայում:
Վիրուսը հայտնաբերվել է նաեւ Նեպալում, Թայվանում, Ճապոնիայում, Մալայզիայում եւ Վիետնամում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր