Տեսանյութ. Այդ երեք հոգուց երկուսը իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2020/01/83090322_867973030300428_7146436009830383616_n.png)
Փաշինյանի խոսքերով, ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ ՍԴ-ի դեպքում, իշխանությունները չեն առաջնորդվել «մատներից հոտ քաշելու» սկզբունքով, երբ անօրինական որևէ բան չեն տեսել, քայլեր չենք ձեռնարկել, սակայն, երբ ենթադրյալ կեղծիք են նկատել, գործել են. «Երբ տեսել են, որ մենք սկզբունքային ենք լինելու ու գնալու ենք ինֆորմացիայի հետևից, սկսել են գործել իշխանության դեմ, քաղաքական բնույթի հայտարարություններ են արել»:
Փաշինյանը նշեց, որ այսօրվա ուղիղ եթերում հայտնած ինֆորմացիային՝ իր բոլոր դետալներով տիրապետում է ընդամենը երեք հոգի. «Այդ երեք հոգուց երկուսը, ոչ միայն ընդդիմադիր են, այլ նաև իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, քանի որ նրանց հետ կապված հարցեր կան: Բանն այն է, որ ես միշտ սկզբունքային եմ եղել ու ասել եմ՝ ով ուզում է լինի, պետք է հետաքննություն լինի: Այս ինֆորմացիային տիրապետող երեքից երկուսն իրենց կաշին փրկելու համար, ամեն ինչի կդիմեն ու դիմում են: Այն, ինչի մասին ես Կապանում խոսեցի ակնարկներով, երեկ ու այսօր բացահայտ արտահայտվեց ու ապացուցվեց»:
Փաշինյանի խոսքերով, Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել ՍԴ նախագահ, ինչի համար էլ չի կարող լինել այդ պաշտոնում: