Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

27 հուն 2020 16:14

Արդեն 4 օր է՝ տնից դուրս չենք գալիս. Չինաստանում բնակվող հայուհին՝ կորոնավիրուսի մասին

Չինաստանի Տյանցզին քաղաքի շատ բնակիչներ արդեն 4 օր է՝ փորձում են տնից դուրս չգալ, քանի որ վախենում են վարակվել 2019-nCoV կորոնավիրուսով: Այդ քաղաքում գրանցվել է վարակման արդեն 13 դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Գ.Ա.-ն՝ Տյանցզինում բնակվող հայուհին:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը եւ իր շատ ծանոթներ նույնիսկ խանութ չեն գնում եւ ուտելիքը պատվիրում են: Գ.Ա.-ն խոստովանեց, որ վախենում է նույնիսկ դուռը բացել առաքիչների առջեւ, որոնք դուրս են գալիս աշխատանքի՝ չնայած համընդհանուր վախին:
Նրա խոսքով՝ քաղաքի վարչակազմը բնակիչներին խնդրել է տնից դուրս չգալ առանց լուրջ անհրաժեշտության, իսկ եթե ստիպված են դա անել, ապա անպայման պետք է կրեն N95 բժշկական դիմակներ:
Շենքում, որտեղ բնակվում է Գ.Ա.-ն, վերելակները օրը մի քանի անգամ ախտահանում են, որից հետո տհաճ խոտ է առաջանում եւ փոքրիկ աղյուսակ, որի վրա գրված է, որ վերելակը ախտահանվել է: Բացի այդ, շենքի մուտքի մոտ հատուկ աշխատակից կա, ով չափում է շենք մուտք գործել պատրաստվողների ջերմությունը: Սակայն բնակիչները մտահոգված են, քանի որ այդ միջոցը կարող է բավարար չլինել, հատկապես այն վերջին նորությունների ֆոնին, որ կորոնավիրուսը կարող է տարածվել հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց առաջ, արդեն ինկուբացիոն շրջանի փուլում, երբ չկան նախանշաններ, այդ թվում՝ բարձր ջերմություն:
Գ.Ա.-ի խոսքով՝ մոտ 16 մլն բնակչություն ունեցող քաղաքի փողոցները գրեթե դատարկ են: Քաղաքում բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները: Սակայն Գ.Ա.-ն ենթադրում է, որ որոշ խանութներ կարող են փակ լինել ոչ թե վիրուսի, այլ ամանորյա տոների պատճառով:  
Տյանցզինը այս պահին փակ չէ, սակայն չափում են քաղաք ժամանող բոլոր մարդկանց ջերմությունը:
«Այստեղ շատ օտարերկրացիներ, այդ թվում հայեր են բնակվում: Հայերի մի մասը որոշել է վերադառնալ Հայաստան, սակայն կա ճանապարհին վարակվելու ռիսկ, մյուսները որոշել են սպասել, մինչ իրավիճակը կկարգավորվի»,- պատմեց Գ.Ա.-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր