17:00 - «Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն         16:29 - Ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից. Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը      15:59 - Տեսանյութ.Դիմակի դեֆիցիտ չի լինի. ՀՀ կառավարություն    

28 հուն 2020 11:16

98 մետր երկարություն ունեցող աշխարհի ամենամեծ օդանավը՝ շուտով.ինչպիսի՞ հնարավորություններ ունի այն (ֆոտո)

Այսօր դիրիժաբլները հեռանկարային են համարվում զբոսաշրջության ոլորտում, հետևաբար հայտնի տուրօպերատորները հետաքրքրված են նման օդանավերի ձեռք բերմամբ: Վերջերս բրիտանական ընկերությունը ներկայացրել է իր Airlander 10 դիրիժաբլը, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա օդային տրանսպորտային միջոցը 4 տարի անց շուկա դուրս կգա:
Այն բանից հետո, երբ 1937թ.-ին այրվեց և կործանվեց «Գինդենբուրգ» դիրիժաբլը, բոլորին թվում էր, թե այդ թռչող տեխնիկայի մասին այլևս ոչ ոք չի հիշի: Բոլոր նախագծերը չեղարկվեցին, արտադրությունները փակվեցին, իսկ առկա դիրիժաբլները դուրս եկան գործածությունից: Սակայն վերջին ժամանակներս կրկին սկսել են խոսել դիրիժաբլների մասին, որոնք կարող են իրենց ուրույն տեղն ունենալ զբոսաշրջության ոլորտում և գիտական հետազոտությունների բնագավառում: Եվ այդ օդանավերն իրականում վերադառնում են:
Դիրիժաբլները մեծ բեռնունակություն ունեն, միևնույն ժամանակ սովորական ինքնաթիռների համեմատ շատ ավելի քիչ վառելիք են ծախսում: Բացի այդ, դրանք կարող են թռչել և վայրէջք կատարել ավելի փոքր հարթությունների վրա, ինչը չես կարող ասել սովորական օդանավերի դեպքում, որոնց լիարժեք օդանավակայան է անհրաժեշտ: Արագությամբ դիրիժաբլները զգալիորեն զիջում են սովորական ինքնաթիռներին, սակայն դրանք օգտագործվում են այն ոլորտներում, որտեղ արագությունն անհրաժեշտություն չէ: Ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան թռիչքը լեռնային բարձունքների, հնավայրերի կամ օվկիանոսի ալիքների վրայով, իսկ գիտական ուսումնասիրություններն ու արբանյակային ծրագրերը շտապողականության կարիք չունեն:


Մեծ Բրիտանիայի Hybrid Air Vehicles ընկերությունն արդեն նախագծել է դիրիժաբլը և այժմ ներկայացրել է դրա նորացված տարբերակը: Այն ունի 98 մետր երկարություն և այդ ցուցանիշով համարվում է աշխարհում գոյություն ունեցող բոլոր օդանավերից ամենամեծը: Նախագծողների պնդմամբ՝ դիրիժաբլը կարող է հասնել 6 կմ բարձրության և առանց անձնակազմի 14 օր գտնվել ինքնավար թռիչքի մեջ:

Նշենք, որ Airlander 10-ի նախորդը հաջող փորձարկում չի անցել, սակայն ընկերությունում վստահ են, որ նորացված դիրիժաբլը կարող է հաջողությամբ դուրս գալ շուկա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր