ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը          Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ       Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»    

11 սեպ 2021 13:34

Հայաստանն իրավունք ունե՞ր արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով.այդուհանդերձ, Թուրքիայի օդային տարածքը փակ է մեզ համար

Անկախության տոնի առթիվ մասշտաբային ու գունագեղ միջոցառում անցկացնելու վերաբերյալ վարչապետի հայտարարության շուրջ աղմուկը ստվերում թողեց կարեւոր իրադարձություն. ռուսալեզու «Վեստնիկ Կավկազա» լրատվականի  հաղորդմամբ, վերջին 30 տարում առաջին անգամ Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքով սեպտեմբերի 4-ին Գյանջա-Նախիջեւան ուղղությամբ չվերթ է իրականացրել։


Կայքը հղում անելով Flight Radar ռեսուրսի տվյալներին, հաղորդել էր, որ թռիչքը տեւել է 35 րոպե եւ ինքնաթիռն անցել է Սեւանա լճի եւ Գեղարքունիքի մարզի վրայով։


Արդյոք Հայաստանն իրավունք ուներ արգելելու թուրքական ավիաընկերության թռիչքն իր օդային տարածքով եւ ինչպես է ստացվել, որ 30 տարում առաջին անգամ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի տարածքով ադրբեջանական ներքին չվերթ է իրականացրել։


Ավիացիայի գծով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնադրության եւ Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ երկրներն իրավունք չունեն խոչընդոտել միմյանց ավիաընկերությունների թռիչքներին, չտալով օդային տարածքի օգտագործման իրավունք, առանց հիմնարար պատճառի:


«Մենք ընդհանուր համաձայնագրի մասնակիցներ ենք. ի՞նչ հիմնավորմամբ պետք է արգելենք թուրքական քաղաքացիական օդանավերին օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Նույն հիմնավորմամբ հայկական օդանավերն են  թուրքական օդային տարածքն օգտագործել՝ մինչեւ սեւ ցուցակում հայտնվելը»,– ասաց Հակոբ Ճաղարյանը։


Ավիացիայում գոյություն ունի օդի ազատության աստիճան, որի վերջին աստիճանն ըստ Հակոբ Ճաղարյանի՝ կաբոտաժ է կոչվում։ Սա նշանակում է, որ ինչ–որ երկրի  օդանավ թռչում է մեկ այլ երկիր եւ նրա տարածքում ներքին թռիչք կատարում, այդ ընթացքում հավանական է՝ երրորդ երկրի օդային տարածքով անցնի, ինչը մասնագետի խոսքով չի վերաբերում տվյալ պետությանը։ 


«Հիմա թուրքական օդանավը ադրբեջանական մի քաղաքից թռել է մյուս քաղաքը. իրավաբանորեն եւ՛Գանձակը, ե՛ւ Նախիջեւանը Ադրբեջանի տարածքում են, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ։ Մենք մեր օդային տարածքում կառավարման մուտքի թույլտվության պատասխանատուն ենք, անկախ նրանից, թե որ կետից որ կետն է այդ օդանավը թռնում, դա մեր գործը չի»,–  նշեց նա։ 


Արդյոք վտանգավոր է, երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրի՝ Թուրքիայի օդանավը կարող է մեր երկրի տարածքով չվերթ կատարել դեպի Նախիջեւան. Հակոբ Ճաղարյանն ասաց, որ  նման պնդում անելու համար պետք է հիմնավոր պատճառ ներկայացվի։


«Մենք կարո՞ղ ենք ապացուցել, որ այդտեղ վտանգ կա, մենք  կարո՞ղ ենք ապացուցել, որ այդ օդանավի մեջ հետախուզական գործիքներ են տեղադրված։ Եթե մենք չենք կարողանալու Գանձակում, Բաքվում կամ Նախիջեւանում նրանց ձեռքը բռնել ու ցույց տալ, որ…,  այդ դեպքում հակասում ենք միջազգային պայմանավորվածություններին։ Դա մեզ այնքան է վտանգ սպառնում, ինչքան որ հայկական օդանավերի՝ Թուրքիայի տարածքով թռչելը թուրքերին վտանգ կսպառնա»,– նշեց Հակոբ Ճաղարյանը։


Այդուհանդերձ, Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակ է։ Նախկինում Հայաստանից Եվրոպա, Լիբանան, Իսրայել  թռիչքները իրականացվում էին Թուրքիայի օդային տարածքով, եւ այդ երկիրը որեւէ իրավական հիմք չի ունեցել խոչընդոտելու այդ թռիչքներին։ Սեպտեմբերից սկսած, սակայն, հայկական գրանցմամբ օդանավերը Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ չեն իրականացնում, որովհետեւ Հայաստանի Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտնվել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության սեւ ցուցակում։ Եվրամիության օդային տարածք հայկական օդանավերի մուտքն արգելված է 2020 թ. մարտի 17-ից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր