Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը          Բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է       Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն    

28 հուն 2020 13:41

ԻՊ-ն սպառնացել է իսրայելական բնակավայրերը վերածել հրթիռների եւ քիմիական զենքի փորձարկումների հրաձգարանի

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Իսրայելն իր հարձակումների գլխավոր թիրախ դարձնելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով զինյալների աուդիոհաղորդագրությունը:
Նշվում է, որ այսպիսի հայտարարության պատճառը Մերձավոր Արեւելքում Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրն է, որն անվանում են «դարի գործարք»: Սրա հետ կապված ահաբեկիչները սպառնացել են հարձակումները վերականգնել եւ իսրայելական բնակավայրերը վերածել հրթիռների եւ քիմիական զենքի փորձարկումների հրաձգարանի:



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ «դարի գործարքը» քննարկել էին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ: Կարգավորման ծրագրի մանրամասները հրապարակվելու են ավելի ուշ:
Այսպես կոչված, «դարի գործարքը»՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը, Սպիտակ տունը ներկայացրել էր 2019 թվականի ապրիլին: ԱՄՆ-ն նախատեսում է բաժանել Երուսաղեմը եւ ստեղծել պաղեստինյան պետություն: Հունիսի 23-ին առաջարկվել էր այս ծրագրի իրականացման համար հատկացնել 50 մլրդ դոլար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր