10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

28 հուն 2020 16:17

ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո

Բանակի օրը միավորում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ բանակն այն կառույցն է, որի կայացման գործում ներդրում ունեն բոլորը։
«Ուզում եմ իմ շնորհակալության խոսքեր հայտնել և խոնարհվել այն մարդկանց առջև, ովքեր բանակի կայացման գործում ունեցել են մեծ ներդրում։ Ոմանք նաև իրենց կյանքն են զոհաբերել այդ գործի համար »,- ասաց Քոչարյանը։
Վերջինիս խոսքով՝ Ապրիլյան դեպքերը ցույց են տվել, որ ունենք կայուն բանակ, որը պատրաստ է դիմակայելու թշնամու ոտնձգություններին։
«Կայացած բանակ ունենալն է ամենամեծ ձեռքբերումը»,- նշեց Քոչարյանը։ 
Ինչ վերաբերում է երկրում տիրող ներքաղաքական և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին, ապա Քոչարյանն ասաց, որ ժամանակագրորեն նայելու դեպքում ամեն ինչ հասկանալի է դառնում։
«Ընդհանրապես երբ սկսեցին իշխանությունները հասկանալ, որ ՍԴ-ն պետք է փոխվի։ Դա ուղիղ կապ ունի հորս գործի հետ։ Երբ Առաջին ատյանի դատարանը գործն ուղարկեց ՍԴ։ Այդ ժամանակվանից սկսվեց այս ամբողջ գործընթացը՝ թիրախավորել ՍԴ դատավորներին։ Այնուհետև՝ սեպտեմբերի 4-ի որոշումից հետո օրեր անց հրաժարական տվեց նաև ԱԱԾ տնօրենը։ Ինձ թվում է՝ այս ամենը նույն գործողության շարունակական էլեմենտներ են։ Իսկ հանգուցալուծումը չեմ կարող ասել։ Ինչքանով տեղի կտան նրանք այն հսկա ճնշումներին, որոնք գործադրվում է ՍԴ դատավորների նկատմամբ »,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ վարչապետի նման պահվածքը, անպատասխանատու հայտարարություններն առաջին հերթին վնասում են պետությանը։
Վերջինս նշեց, որ առանց անձնավորելու և չարախնդալու կարծում է, որ պետության համար լավ սա չէ և յուրաքանչյուրի համար ամոթալի է, որ այդքան ցածրացվել է դիսկուսի մակարդակը, խոսելաոճը։
Դիտարկմանը, որ վարչապետն իր ասուլիսին ասել էր, որ ամեն ինչ գիտի և արդյո՞ք հնարավոր է, որ վարչապետն իմանա այնպիսի բաներ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը կաշկանդվի, Լևոն Քոչարյանը ոչ բացառեց, ոչ մանրամասնեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր