Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հուն 2020 17:02

Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին

«Բլոգնյուզ»-ի խմբագրությունից դուրս էի եկել, որ գայի՝ Նարեկ Մալյանին աջակցելու և այդ ժամանակ էլ բերման ենթարկեցին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով նույնպես քիչ առաջ ազատ արձակվեց։
«Իմ առջև ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին, ոչ մի հիմնավորում չբերելով։ Ասացին՝ տեղում կպատասխանեն բոլոր հարցերին։
Բերեցին այստեղ ու ասացին, որ ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչը, իհարկե, զավեշտ է»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Հարցին՝ զենք ունի՞, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց. «Ես որևիցե տեսակի զենք չունեմ։ Թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցցանցերում Նիկոլ Փաշինյանի ստահակ էությունը բարձրաձայնելու համար»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Վերջինս հավելեց՝ այս պահին 6-րդ վարչությունում են գտնվում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Ազատ Ադամյանը և Գրիգոր Մինասյանը։ Կոնստանտին Տեր-Նակալյանի տեղեկություններով վերջիններս բերման են ենթարկվել նույն կասկածանքով։
Հարցին՝ ուսումնասիրել են բջջային հեռախոսը և ինչ-որ գործողություններ իրականացրել, Կոնստանտին Տեր-Նակալյանն արձագանքեց. «Ոչ իմ հեռախոսը ես անջատեցի։ Որքանով հասկանում եմ՝ բերման եմ ենթարկվել հերթական դանոսով, ինչ-որ անոնիմ ահազանգով, որ իբր ապօրինի զենք-զինամթերք եմ պահում։ Էդ հիմք է ծառայել, որպեսզի մեր պանծալի ոստիկանությունը ինձ՝ լրատվամիջոցի ղեկավարիս, ընդդիմադիր գործչիս, վերջին կրիմինալ հանցագործի նման ասֆալտին փռեն ու ձեռնաշղթաներով բերեն, որ ավելի ազդեցիկ կադրեր ստանան։ Հասկանում եք ոչ աշխատանքային օր է, հավանաբար դեղատները փակ են, անհրաժեշտ դեղերի ազդեցությունը ստանում են հեռուսատեսային կադրերով, երևի այսօր վիճակը մի քիչ կթեթևանա»,-ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր