Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հուն 2020 16:45

Ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել՝ չնայած դիմադրության բացակայության. Արթուր Դանիելյանը շարունակում է բժշկական հետազոտության ենթարկվել

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ բերման ենթարկելիս բիրտ ուժ է գործադրվել՝ չնայած դիմադրության բացակայությանը։ 
«Անիմաստ, անհասկանալի էր թե՛ ձերբակալությունը, թե՛ ձերբակալության բովանդակությունը՝ ցուցադրաբար բիրտ ուժ կիրառելու իմաստով ուղղակի իրավական տեսանկյունից անհասկանալի էր»,- «Փաստինֆո»-ին ասաց Ա. Դանիելյանը՝հավելելով, որ այն օրինաչափ է քաղաքական տեսանկյունից։
Նրա փոխանցմամբ՝ բժշկական հետազոտությունները դեռևես չեն ավարտվել և այս պահին չի կարող ասել, թե ինչ վնասվածքներ է ստացել։
«Ձախ կողմից ամբողջ երկայնքով ցավ կար, թուլություն կար, թմրացություն կար։ Ըստ ամենայնի՝ նյարդամկանային վնասվածք է, բայց հստակ պատասխանը միայն հետազոտություններից հետո կկարողանանք իմանալ»,- նշեց Դանիելյանը։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հաղորդում ներկայացնել՝ իրեն բերման ենթարկելու ընթացքում անհարկի ուժ կիրառելու վերաբերյալ, Դանիելյանն ասաց, որ դեռևս այդ հարցը չի քննարկել իր փաստաբանների հետ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 28-ին Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «Վետո» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։Նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով, այնուհետև՝ նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով։«Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանն ասել էր, որ զրուցել է Արթուր Դանիելյանի հետ, ով տեղեկացրել է՝ չի կարողանում շարժել իր թևը և ոտքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր