Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

29 հուն 2020 10:58

Փաշինյանը հրահանգել է պաշտոնից ազատել Սարկիսովին. Ինչու էին գաղտնի պահում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես դեռ անցյալ տարի ենք տեղեկացրել, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը երկար ժամանակ չէր հրապարակայնացվում: Ավելին, կային տեղեկություններ, որ նա պաշտոնից ազատվել է շատ ավելի վաղուց: Այս թեմայով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեր աղբյուրների, այն բանից հետո, երբ մամուլը, այդ թվում՝ «Փաստ» թերթը, սկանդալային տեղեկություններ հրապարակեց Սարկիսովի հետ կապված, այդ մասին իսկույն զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրահանգել է «երեք օրվա ընթացքում» պաշտոնից ազատել հյուպատոսին:


Դրանից հետո Սարկիսովը, բնականաբար, պաշտոնից ազատվելու դիմում է գրել:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սարկիսովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը համապատասխան հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան: ՀՀ ԱԳՆ-ից մեր հարցմանը պատասխանել էին, որ հարցումը գրավոր չի եղել, այլ Ֆրանսիայի ազգային ոստիկանության ներկայացուցիչն այցելել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն և հայտնել, որ ցանկանում է տեսնել գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին:
Այսինքն, այսպես թե այնպես, Սարկիսովը գտնվում է Ուկրաինայի և Ֆրանսիայի ոստիկանության ուշադրության կենտրոնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր