Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է. Վ. Հովհաննիսյան          Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա տուժած       Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 հուն 2020 13:14

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում.Ովքեր ճիշտ ժամանակին հայտնվեցին տեսադաշտում, աջակցեցին Փաշինյանին, դարձան էլիտա

«Արցախում քաղաքական պայքարն ընթանում է նորմալ հունով, արդեն ֆավորիտներ նկատվում են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով, այս պահին նաև Ադրբեջանում են անցկացվում ընտրություններ։ Եվ բանակցությունների փուլում այս պահին որևէ փոփոխություններ սպասել չենք կարող, քանի որ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում այս պահին ավելի շատ քաղաքական պայքարի վրա է շեշտը դրված։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իսկանդարյանի խոսքով, այնտեղ տուրբուլենտ հոսանքներ են նկատվում։

«Քաղաքական իրավիճակը Հայասանում նման է փոթորիկի՝ մեկ բաժակ ջրում։ Իրավիճակը շարունակելու է մնալ այսպիսին, քանի որ այլ քաղաքական դերակատարներ այս պահին չեն նկատվում։ Մեզ մոտ շարունակում է մնալ նույն  քաղաքական վիճակը, այսինքն՝ պառլամենտում առավել շատ ձայներ ունեցող ուժը շարունակում է որոշումներ ընդունել, իսկ մյուս ուժերը չեն կարողանում որոշումների ընդունման վրա ազդել»։

Անդրադառնալով Արթուր Վանեցյանի հավանական քաղաքական հայտին՝ Իսկանդարյանը նշեց, որ որևէ քայլ կարող է արվել, բայց որպես ընդդիմադիր ուժ դեռևս նրան ընկալել չի կարելի. «Այս պահին ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Նախորդ խորհրդարանում մենք ունեինք ընդդիմություն, որը որոշակիորեն ուժեղ էր, դա «Ելք»-ն էր։ Հիմա այդպես չէ։ Այս ընդդիմությանը ներկայացնել՝ որպես գործող ռեժիմին զսպող ուժ, կարծում եմ, չարժի։ Այս ընդդիմադիր դիսկուրսները թույլ են, իսկ քաղաքական ուժեղ ընդդիմություն, ես չեմ տեսնում»։

Սակայն, ըստ Իսկանդարյանի քաղաքական բանավեճ դեռևս չկա, միայն սոցիալական դիսկուրս կա. «Վանեցյանը մի բան է գրում, Մինասյանն այլ բան։ Այստեղ միայն սոցիալական դաշում բանավեճ է, ուրիշ ոչինչ»։

«Իմ քայլում» ևս, Իսկանդարյանի խոսքով, կան հակասություններ։

«Իշխանությունում կան հակասություններ, դա կարող ենք նկատել նաև Վանեցյանի օրինակով։ Հեղափոխությունից հետո պետք էր էլիտա ձևավորել, այն պետք էր ինչ-որ տեղից հավաքել։ Եվ հենց այդ դարձավ պատճառ, որ շատ արագ ու հապճեպ սկսեցին հավաքել մարդկանց։ Եվ ահա, ովքեր ճիշտ ժամանակին հայտնվեցին տեսադաշտում, աջակցեցին Փաշինյանին, դարձան էլիտա։ Եթե ինձ ասեն, որ վաղը «Կովկաս» ինստիտուտում պետք է հազար մարդու աշխատանքի ընդունել, ես պետք է պատահական մարդկանց ընտրեմ։ Այդպես եղավ հենց էլիտայի ընտրության հարցում։ Հիմա կան մարդիկ, որ մի բան ասում են, ապա ներողություն խնդրում իրենց ասածների համար։ Այդպես էր նաև ՀՀԿ-ում, ուղղակի պատգամավորներն անցել էին մեծ ճանապարհ»։
Անդրադառնալով խորհրդարանը լուծելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին լուրերին՝ Իսկանդարյանն ասաց, որ նման փուլի դեռևս չի սպասում։

Ինչ վերաբերում է ՍԴ շուրջ առաջացած աղմուկին՝ Իսկանդարյանն ասաց՝ կատարվողը նորմալ երևույթ է. «Խաղը խաղացված է, դա եղել է նախորդ տարի ապրիլին։ Ներկայում կատարվողը ուղղակի դրա շարունակությունն է։ Գործադիրն այժմ մյուս ուժերին իր ձեռքն է հավաքում, հասել է իշխանության երրորդ ճյուղին՝ դատականին, մնացել է չորրորդը՝ մամուլը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր