Իրավիճակն արդեն անվերահսկելի է.կորոնավիրուսի վարակման պայմանները.օդակաթիլայինից մինչև միմյանց հետ շփում
Մահացու 2019-nCoV կորոնավիրուսի վարակը մարդուց մարդուն կարող է փոխանցվել մեկից երկու մետր հեռավորության վրա: Վիրուսի` մեկից մյուսին անցման պայմանների մասին է խոսել ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչ Լի Սինվան, հայտնում է lenta.ru կայքը:
Վերջինիս խոսքով` վիրուսը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ շփման, օրինակ` կեղտոտ ձեռքերով աչքերին կպնելու հետևանքով: Սինվանը վարակի կենտրոնում գտնվող մարդկանց խորհուրդ է տվել դիմակներ կրել, հաճախ լվացվել և մոտ հեռավորության վրա չշփվել օտար մարդկանց հետ: Նշվում է, որ թույլ արտահայտված ախտանիշները չեն նշանակում, որ մարդ չի կարող ուրիշներին վարակել:
Պետական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ վարակման առաջին ախտանշաններից են չոր հազը, դժվար շնչառությունը, ջերմությունը և թուլությունը: Մի շարք դեպքերում հիվանդությունմ անցնում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ը։ Նշվում է, որ Հուբեյ շրջանում 2714 մարդ է վարակվել: Վերջին օրերի ընթացքում հաստատվել է վարակման նոր 1291 դեպք:
Ավելի վաղ Չինաստանի համաճարակաաբաններին հաջողվել է պարզել, որ կորոնավիրուսի պատճառը Ուհան քաղաքային շուկայում վաճառված միսն է եղել:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում, Ուկրաինայում և այլն: