Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

29 հուն 2020 17:30

Տեսանյութ. Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորված է

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հետագա միջոցառումներով նոր տեղեկություններ ձեռք բերվեցին, որ երիտասարդը մի անգամ էլ մեկ այլ խանութում փորձել է գնումների դիմաց կեղծ թղթադրամով վճարել։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին երիտասարդի բնակության հասցեն՝ հայտնաբերելով 20 հազար դրամ անվանական արժեքով 12 հատ կեղծ թղթադրամ։
28-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին, ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։
Արդյունքում՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան, որ 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամները ձեռք է բերել Վանաձորի բնակիչ մի պատանուց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև անչափահասի բնակարանը՝ հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, համակարգիչ ու գունավոր տպիչ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր