Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

30 հուն 2020 10:02

Համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձեւակերպումների հետ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների շրջանում։
Նրանք այդ քայլն ընկալել են որպես Փաշինյանի կողմից հերթական ինքնագործունեության դրսեւորման փորձ, ինչը միանշանակ հակասում է ՄԽ շրջանակներում առկա գաղափարախոսությանը։ Հունվարի 29-ին Ժնեւում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։



Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձեւակերպումների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր