Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 հուն 2020 11:15

Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել.դատի կտա՞ն հայ ավտոներկրողներին.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ղազախստանի իշխանությունները լուրջ խնդիրներ են ստեղծել մեքենաների վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել, ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից:
Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են:



Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:
Եւ վերջապես՝ Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին եւ ղրղզներին:
Ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար: Պարզվում է՝ այս հարցերով զբաղվում է ՀՀ փոխվարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Հենց հիմա Ղազախստանում եմ, ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցեմ: Այդ հարցը տեղում կքննարկենք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում:
Պետք է այստեղ մյուս կողմին էլ լսենք, բոլոր դետալները լավ հասկանանք, ինչից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ դիրքորոշում հայտնել: Չէի ցանականա շտապել: Այստեղ՝ տեղում, ուզում ենք հասկանալ, թե ղազախական կողմն ինչ խնդիր ունի՝ պրոցեսի հետ կապված»:
Հուսանք՝ հարցին լուծում կտրվի, եւ ղազախական շուկայով ոգեւորված բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից ներկրված հարյուրավոր ավտոմեքենաների համար կրկին այդ շուկայում վաճառքի հնարավորություն կբացվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր