Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

30 հուն 2020 10:57

Բրայզան հիասթափված է Փաշինյանից. միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց գործընթացին հակառակ շարժվել.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Խորապես հիասթափված եմ»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի նախկին օգնական, դիվանագետ Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած Ղարաբաղյան թեզերին:
Ըստ Բրայզայի, Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ կամ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ինչ են իրենցից ներկայացնում Մադրիդյան սկզբունքները, կամ նա տեղյակ է, սակայն որոշել է ոչնչացնել այդ ողջ գործընթացը:



«10-11 տարի առաջ էր, Ցյուրիխում, ես ներկա եմ եղել հանդիպմանը Սարգսյանի և Ալիևի միջև, նրանք, ըստ էության, համաձայնեցին այն հարցի շուրջ, որ այդ առաջարկներն արդար են և կանխորոշում են ԼՂ հակամարտության կարգավորման ամենալավ ուղին:
Նախորդ տարին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից արդյունավետ սկսվեց, տեղի ունեցան հանդիպումներ Փաշինյանի և Ալիևի միջև, եղան հայտարարություններ խաղաղությանը նախապատրաստվելու մասին, դրանք ոգևորիչ էին, թվում էր՝ կա առաջընթացի հնարավորություն, սակայն ՀՀ վարչապետը միանգամից փոխեց ուղղությունը և սկսեց այդ գործընթացին հակառակ շարժվել: Ես չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց քայլ առ քայլ, վերջին 10 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները ոչնչացնում են այն առաջընթացը, որը ձեռք էր բերվել համանախագահների, նախագահների կողմից վերջին 15 կամ ավելի տարիների ընթացքում»,- ասել է Մեթյու Բրայզան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր