Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 հուն 2020 12:34

Տեսանյութ. Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեի երեկոյան մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։
Մակրոնն իր ելույթում խոսում է նաև Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության մասին, նշելով, որ Հայաստանն հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է։
«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,-ասաց Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հաջորդ շաբաթ ընտրությունները (Ադրբեջանում) կարող են դրական ազդեցություն ունենալ ու հույս հայտնեց, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել այս հարցում։
«Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,-ասաց Մակրոնն ու հավելեց, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։

Մակրոնն անդրադարձավ նաև Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերին, նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ապա ստած կլինի, քանի որ այն հնարավոր չէ իրավաբանորեն։

«Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,-ասաց Մակրոնը, հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։
Մակրոնի խոսքերով, օրենքի կիրրառումը, սակայն, չի բացառում դիալոգն ու մարդասիրական աջակցությունը։
***
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

«Պետությունների ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը: Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ տեղեկացրել է ֆրանսիացի գործընկերոջը հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշման մասին»,- տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Բացի արցախյան հիմնահարցից` կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, տնտեսական կապերն ու տարածաշրջանային անվտանգությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր