Մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք․ զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է, ո՞վ պետք է պատասխան տա.«Ժողովուրդ»

Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:
Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:
Երեկ էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք՝ երկուսը ծանր վիրավոր են, մեկը՝ մահացավ: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում