Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

31 հուն 2020 12:14

Չգիտեի, որ Բագրատյանը նաեւ ռազմական փորձագետ է.Ասեմ՝ իմանաս՝ՍՈւ 30ՍՄ աշխարհում գերժամանակից կործանիչ է...

Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաեւ ռազմական փորձագետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով Բագրատյանի վերջին գրառմանը: 
Նա, մասնավորապես, նշել է.



«Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈՒ 30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը եւ բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդը ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր եւ այլն:
Եվ այսպես հարգելի պարոն Բագրատյան,
ՍՈւ 30ՍՄ գերժամանակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):
Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 եւ այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈՒ 30 ՍՄ ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):
Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո ճիշտ եք, բայց նաեւ լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ գիտեք ինչի մասին է խոսքը): ՍՈւ 30ՍՄ ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը եւ նաեւ տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:
Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:
Քանակի մասով, չորսով չենք սահմանափակվում:
Հուսով եմ տեղյակ եք որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:
Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաեւ երկնքից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր