Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

31 հուն 2020 15:01

Տեսանյութ. Թույլ չենք տալու,«Նաիրիտն» ուզում են մաս-մաս վաճառել

Այսօր տեղեկություն ստացանք, որ «Նաիրիտ» գործարանի հետ կապված արդեն կան ռեալ քայլեր։ Իրանական Իսլամական հանրապետությունը բավական հետաքրքրված է «Նաիրիտ» գործարանով, մեկ շաբաթ առաջ եղել են գործարանում ու նախատեսված է, որ իրանական ընկերություը գործարանում է պետք է իրականացնի տեխնիկական եւ ֆինանսական աուդիտ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, «Նաիրիտ» գործարանի գործարկման պահանջով՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության դիմաց իրենց հավաքվելու հիմնական պահանջը ոչ միայն «Նաիրիտի» վերագործարկումն է, այլեւ իրենք մտավախություն ունեն, որ քայլեր են ձեռնարկվում, որոնք կարող են խանգարել իրանական կողմին. «Գործարանում հիմա դեպքր են կատարվում, որ շատ հավանական է խանգարի այս ներդրումային ծրագրին, իրանական կողմի բանակցություններին։ Այսօր գործարանը պարտք է շուրջ 100 միլիոն դրամ, որից 80 միլիոնը պետական պարտքերն են։ Եթե պետությունը կարող է ներդրումի հետ կապված զիջել իր պարտքը, ժաղովրդի աշխատավարձի պարտքը չի կարող, դա պետք է վճարվի։ Դա պետք է վճարի կամ պետությունը կամ ներդրողը»։



«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենց հիմնական պահանջներից մեկն այն է, որ գործարանից այլեւս ոչ մի չոփ չվաճառվի. «Այն ինչ մնացել է, դեռեւս հույսեր կան, որ թեկուզ փոքր ծավալներով, բայց հնարավոր է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։ «Նաիրիտի» անվտանգության ծախսերն այժմ թողնված է գործարանի վրա, բայց քանի որ գործարանը չի աշխատում, ստիպված է իր ծախսերը հոգալու համար, ինքն իրեն վաճառել։ Մեր պահանջներից մեկն էլ այն է, որ պետությունն իր վրա վերցնի այդ ծախսերն այնքան ժամանակ, քանի դեռ ներդրողներ չեն գտնվել։ Թույլ չենք տալու, որ վերջնականապես փոշիացվի «Նաիրիտը», քանի որ այն ոչ միայն «Նաիրիտի» աշխատողներին է պատկանում, այն պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլորիս հարստությունն է եւ անթույլատրելի է մեր սերունդներին պատկանող հարստությունը վաճառել օրվա խնդիր լուծելու համար»։
Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենց ակցիաներն անժամկետ են եւ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հավաքվելու են Կառավարության շենքի առաջ եւ բարձրաձայնելու են իրենց խնդիրը, մինչեւ Կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր