Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

01 փետ 2020 10:00

Որոշակի սահմանափակումներ կկիրառվեն պետական գաղտնիքներ տիրապետող պաշտոնյաների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սեւագիր տարբերակ։ «Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։
Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաեւ պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։
Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արեւմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։
Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու եւ գործունեություն ծավալելու հնարավորությունները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր