Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

01 փետ 2020 12:35

Առաջնագծում հրադադարի խախտումներն ավելացել են

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1150 կրակոց: Տեղեկատվությունը հրապարակել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախորդ շաբաթների համեմատ, հրադադարի խախտումներն ավելացել են։ Ուշագրավ է, որ խախտումների թվի ավելացումը ժամանագրական առումով համընկնում է Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումներին։

Համեմատության համար նշենք, որ հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 700 կրակոց:

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 650 կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար»,-նշում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր