Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին    

01 փետ 2020 14:05

7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ infoport.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- գրել է Ն. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ infoport.am կայքը լուր էր հրապարակել՝ հայտնելով, որ հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին՝ կպչուն ժապավենով կապկպված:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր