Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

01 փետ 2020 15:07

Տեսանյութ. Հրեա ուղղափառ ընտանիքին դուրս են հանել ինքնաթիռից` նրանց վրայից եկող վատ հոտի պատճառով

Ամերիկյան American Airlines ավիաընկերության օդաչուն խնդրել է ինքնաթիռից դուրս հանել հրեա ուղղափառ ընտանիքին` նրանց վրայից եկող վատ հոտի պատճառով, հայտնում է The Times of Israel հրատարակությունը:

Հրատարակության տվյալներով` օդանավ նստելուց անմիջապես հետո բորտուղեկցորդուհիները Յեհուդա և Ջեննի Ադլեր ամուսիններին իրենց մեկուկես տարեկան դստեր հետ խնդրել են լքել օդանավը: Այս հարցում պնդել է օդաչուն, որը դժգոհել է նրանց վրայից եկող հոտից:
Զույգն իր հերթին նշել է, որ թռիչքից առաջ լոգանք է ընդունել և մոտենալով այլ ուղևորներին` հարցրել է հոտի մասին: Վերջիններս խոստովանել են, որ հոտ չեն առնում ամուսինների վրայից:

«Դրանից հետո բորտուղեկցորդն արհամարհական և ստորացուցիչ հայտարարություն է արել, որում մասնավորապես խոսվել է այն մասին, որ ուղղափառ հրեաները շաբաթը մեկ անգամ են լվացվում»,- ասվում է նյութում:
Արդյունքում ընտանիքին հեռացրել են օդանավից: Զույգը կարողացել է վերջնակետ հասնել միայն հաջորդ օդանավով:
Ամուսինները դատական հայց են ներկայացրել ավիաընկերության դեմ` նշելով, որ խտրական վերաբերմունքի են արժանացել: Ավիաընկերությունն իր հերթին նշել է, որ, այդպես վարվելով, մտածել են այլ ուղևորների հանգստի և հարմարավետության մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր