Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն          Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց       Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար    

01 փետ 2020 16:42

Զորակոչից խուսափած անձինք 2019թ. վճարել են ավելի քան 2 միլիարդ դրամ

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի շրջանակներում 2019 թվականի ընթացքում բավարարվել են 955 քաղաքացիների դիմումներ, որոնց կողմից վճարվելիք գումարների չափը կազմել է 2 միլիարդ 290 միլիոն 720 հազար դրամ:
Այս մասին «Հետքը» տեղեկացել է Պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր հարցման պատասխանից:
Վերոնշյալ օրենքը հնարավորություն էր ընձեռում 27 տարին լրացած (պահեստազորի դեպքում` 35), զորակոչից խուսափած անձանց վճարել համապատասխան պետական տուրքը, այդ տեղեկանքը ներկայացնել զինվորական դատախազություն, ինչից հետո ազատվելով քրեական հետապնդումից` անարգել մուտք գործել Հայաստան:
Պաշտպանության նախարարությունից նաև հիշեցրել են, որ այդ գումարները քաղաքացիների կողմից մուտքագրվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար` Կառավարության սահմանված կարգով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր