Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

03 փետ 2020 12:10

Միայն երկու մարդ կա, ով չի ցանկանում, որ «Մարտի 1»-ն ամբողջությամբ բացահայտվի. փաստաբան

Դատախազությանը և ՀՔԾ-ին վստահելու որևէ հիմք չունենք։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան թիմի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, քննարկվում է «Մարտի 1»-ի մայր քրեական գործի նյութերը երկրորդ նախագահի փաստաբաններին տրամադրելու հարցը։ Դատախազությունը դեմ է նյութերի տրամադրմանը ու բողոք է ներկայացրել տրամադրումը պարտավորեցնող առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։
Հ.Խուդոյանը հայտարարեց, որ անվստահությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում ևս դրսևորել է նման վարքագիծ՝ թաքցնելով նյութերը։ Խուդոյանն արձանագրեց, որ գործի նյութերը տրամադրելու մասին առաջին միջնորդությանն ի պատասխան քննիչը նշել է, որ քրեական գործի նյութերից առանձնացվել են իր պաշտպանյալի մեղավորությունը հաստատող ապացույցները։ Վերջինս ընդգծեց, որ չեն պահանջում այլ քրեական գործի նյութեր, այլ այն՝ որի շրջանակներում քննություն է իրականացվում։ Նա վստահություն հայտնեց, որ գործի քննությունն ամբողջությամբ գնացել է այդ ուղղությամբ՝ հավաքվել են մեղավորությունն ապացուցող փաստերը։ Անդրադառնալով՝ քննիչի որոշման դեմ բողոքին, Խուդոյանը նշեց, որ դատախազությունից պատասխան են ստացել, որ քննիչն առանձնացրել է մեղադրյալների վերաբերյալ բոլոր ապացույցները։ Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, ապա, նրա խոսքով, դատարանն արձանագրել է, որ պաշտպանության իրավունքը խախտվել է և պաշտպանական կողմի համար կարող են կարևոր տվյալներ լինել։
Հ.Խուդոյանը կարծում է, որ «Մարտի 1-ի» քրեական գործով ամ՞բողջական քննություն չի իրականացվում, ինչը ոտնահարում է հանրային շահը։
Վերջինս ընդգծեց, որ «Մարտի 1»-ի գործի բացահայտումը հանրային պահանջ է և կա միայն երկու մարդ, ով չի ցանկանում, որ այս գործն ամբողջությամբ բացահայտվի։ «Երկու հոգու առնվազն գիտեմ մեկը քննիչն է, մյուսը՝ դատախազը։ Երրորդը կարող եք լինել Դուք» ,- նշեց Խուդոյանը։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանին 2019թ. մայիսի 18-ին ազատ արձակելու և մայիսի 20-ին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին որոշումները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր