Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 փետ 2020 14:17

Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ

ԵԿՄ նախկին նախագահ, զենք զինամթերք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը այս երկու տարվա ընթացքում դարձել է անդամալույծ: Այս մասին այսօր`փետրվարի  3-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Խնդիրը  կայանում է նրանում, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ եւ Հայաստանի բժշկությունն անզոր է գոնե կանխելու հիվանդությունների  վատթարացումը, իսկ դա արդեն հանրահայտ փաստ է դարձել, ոչ մեկ էլ դա արդեն չի վիճարկում»,- ասաց նա:

Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու հետ վերադարձել:
Փաստաբանի կարծիքով`ներկայումս Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է:
«Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ, բայց նաեւ պետք է գնահատել անձը, իր կատարած արարքը: Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը, ով ժլատ էր իր գովեստների մեջ, պաշտոնապես հայտարարեց, ասեց`ծանրության մեծ մասն ընկած է եղել Մանվելի վրա եւ նման պայմաններում անձին դանդաղ սպանել, դա անթույլատրելի է: Թող ապացուցվի իր մեղքը եւ եթե դատարանը գտնի`մեղավոր է, թող գնա երկարաժամկետ դատապարտվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 15-ին փոխել էր նախկին պատգամավոր եւ «Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից չբացակայելու ստորագրությամբ։ Մանվել Գրիգորյանի ազատման միջնորդության նախաձեռնողը դատախազությունն էր՝ նախկին պատգամավորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված։ Մանվել Գրիգորյանը մինչ այդ տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր