Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

04 փետ 2020 10:17

Առանձին ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա.«Փաստ»

Մեր բանակում խնդիրներ կա՞ն: Իհարկե կան, իհարկե եղել են, ինչպես և բոլոր բանակներում: Դրանց մասին պե՞տք է բարձրաձայնել: Անշուշտ, պետք է. ջայլամային քաղաքականությունը ոչնչով չի օգնի: Սակայն բանակն այն օղակն է, ուր «կարմիր գծերն» առավել հստակ պետք է լինեն, և ցանկացած անդրադարձի պարագայում անհրաժեշտ է բացառիկ զգուշություն: 

Վերջին շրջանում, ցավոք, բանակի հետ կապված ոմանց ծայրահեղական դիրքորոշումները, մեղմ ասած, մտահոգիչ են: 
Այնպիսի տպավորություն է, որ առանձին ուժեր (ի դեպ, հենց իշխանամերձ կամ իշխանապաշտ շրջանակներից) ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա՝ մեկ-երկու ցավալի միջադեպերի կամ առկա որոշ խնդիրների կապակցությամբ վարկաբեկելով ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը: 


Ավելին, հրապարակ են նետվում բանակում «կադրային ջարդի» անհրաժեշտության մասին թեզեր: Ասել, թե այս ամենը չափազանց վտանգավոր է, նշանակում է ոչինչ չասել: 
Անկախ Հայաստանի երեք տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել ենք, ամուր, մարտունակ, բարձր մարտական ոգի ունեցող, կազմակերպված բանակն է և բանակի նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, բանակ-հասարակություն առողջ կապը: 
Ցավոք, ոմանց կողմից հիմա փորձ է արվում խաթարել այդ մթնոլորտը: 
Դժվար է ասել՝ դիտավորյալ, թե չգիտակցելով, սակայն նման գործողությունները, հայտարարությունները կանխել է պետք արագորեն: Խնդիրները միանշանակ պետք է կարգավորել, այստեղ երկու կարծիք չկա: Բայց բանակը վարկաբեկելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք...
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր