Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

04 փետ 2020 17:05

Բանակում բուն դրած ՇՆԵՐԻՆ՝ որձ կատվի ծեծ պետք է տալ, և ՎՌՆԴԵԼ Բանակի շարքերից

ԳԽ նախկին պատգամավոր, պատմաբան Սուրիկ Ասմարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյուղ չլինի, որ ՇՈՒՆ չլինի. նույնն է նաև բանակը...անձնական փորձից գիտեմ, թե ինչ անտանելի և հուսահատ վիճակ է ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ, 2 տարի ԾԱՌԱՅԵԼ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ, ԱՆԲԱՆ, ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐ ԲԱՆԱԿ ԲԵՐԱԾ, այսպես ասած անասնական ԲՆԱԶԴՆԵՐ ունեցող երիտասարդի հետ...
     Մենք մեր բանակին թե՛ սիրում, և թե՛ վստահում ենք, իսկ բանակում բուն դրած ՇՆԵՐԻՆ՝ որձ կատվի ծեծ պետք է տալ, և ՎՌՆԴԵԼ Բանակի շարքերից. այո, կատակ չեմ անում, պետք է փոփոխություն կատարել: ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ մասին օրենքում, և ինչպես ՀՀ Քաղաքացիական օրնսդրությամբ է սահմանված՝ ՊԻՏԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ-ին, այս դեպքում ԶԻՆՎՈՐԻ և ՍՊԱՅԻ պատիվն արատավորելու դրդապատճառով՝
     - գնդի կամ զորամասի առաջ, հրամանատարի հրամանով պետք է ՎՌՆԴԵԼ Հայկական բանակի շարքերից.
     - այո՛, ԲԱՆԱԿԻՑ պետք է ՎՌՆԴԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ բանակի ԱՆ ՈՒՆՆ Պ ԱՏԻՎՆ արատավորող զինծառայողին, լինի շարքային, թե սպայական կազմից, այն զինծառայողներին, որոնք չեն ենթարկվի բանակի կարգ ու կանոնին, և ըստ օրենքի, ՀԱՅՈՑ բանակի շարքերից ՎՌՆԴՎԱԾՆԵՐԻՆ միաժամանակ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ պետք է արգելք դնել զբաղեցնել որևէ ընտրովի և պետական պաշտոններ, արգելել սովորել բուհերում և քոլեջներում, ուղղակի Մերժել որպես ՀՀ քաղաքացի...Նախօրոք ասենք, մի՛ք անհանգստանա, ոչ ոք, մանավանդ 18 կամ 20 տարեկան պատանիները երբեք ՉԵՆ ԼՔԻ ԲԱՆԱԿԻ շարքերը՝ ՎԱՍՏԱԿԵԼՈՎ ՎՌՆԴՎԱԾԻ կարգավիճակ; Կարծում եմ, այլ ԴԱՏ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆ անիմաստ ու անօգուտ է, քան հասարակության բարոյա-հոգեբանական հարվածը՝ ՄԵՐԺՎԱԾ և ՎՌՆԴՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ հասարակության կողմից...»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր