«Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի»          Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը       Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին    

05 փետ 2020 14:07

Ամենն արվել է օրենքի սահմաններում.Եթե չեն դիմադրում, ասֆալտին չենք պառկեցնում

Բոլոր գործողություններն արվել են օրենքի սահմաններում․ եթե ոստիկանությունն ահազանգ է ստանում, պետք է արձագանքի դրան։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը՝ ի պատասխան ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու վերաբերյալ հարցին։
Փոխոստիկանապետն ասաց՝ չի ուզում որեւէ աստառ տալ հնչող քննադատություններին ու մեկնաբանություններին, միայն կրկնեց, որ ամենն արվել է օրենքի սահմաններում։ Նա խնդրեց հավելյալ մեկնաբանություններն ստանալ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե կեղծ ահազանգ են ստանում, գնո՞ւմ են ահազանգողին գտնելու, փոխոստիկանապետը պատասխանեց՝ եթե պարզվում է՝ ահազանգը կեղծ է, կասկածյալին բաց են թողնում, մնացած քայլերն արվում են օրենքի սահմաններում․


«Ահազանգը կարող է լինել անոնիմ, բայց չարձագանքելու իրավունք չունենք։ Պատկերացրեց՝ ռումբի մասին ահազանգ լինի, չարձագանքելն անտրամաբանական կլինի»,- նշեց Մովսիսյանը։
Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, որ ինքը խոստացել է ոտքերը մաքրել իրավապահների վրա, փոխոստիկանապետն այսպես արձագանքեց․
«Յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականը եւ տրամաբանական լուծումը։ Ես հիմա չեմ կարող գնահատական տալ՝ դա սպառնալիք էր, թե սպառնալիք չէր, կարող է լինել զուտ էմոցիոնալ արտահայտում, բայց նման հայտարարությունները ողջունելի չեն որեւէ անձի կողմից, նման սպառնալիք հնչեցնելն անընդունելի է բոլոր տեսակետներից»։
Հարցին՝ ո՞ր դեպքում են անձին բերման ենթարկելիս պառկեցնում ասֆալտին, արդյոք բոլոր բերման ենթարկվողների՞ն, փոխոստիկանապետը պատասխանեց, որ գոյություն ունի գործողությունների իրավաչափություն, օրենքով սահմանված է նաեւ ուժի կիրառման տրամաբանական չափ. «Եթե չեն դիմադրում, ասֆալտին չենք պառկեցնում»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը երեկ բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր