ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

05 փետ 2020 14:46

Տեսանյութ. Ոստիկանությունը երեկ կաշկանդված է եղել,ուզում եմ, որ ոստիկանությունն օր առաջ դուրս գա իներցիոն վիճակից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության գործունեությանը:

 «Մենք ոստիկանությանն էինք տվել լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք վստահության լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն և կատարեն իրենց համար օրենքով սահմանված գործառույթները»,- ասել է նա:
Քոչարյանը, սակայն, նկատել է, որ ոստիկանությունը երեկ կաշկանդված է եղել:
«Կարծում եմ՝ դա լավ մտածված էր»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ոստիկանությանը բերված էր այն վիճակի, որ  ոստիկաննները 20 տարի կաշկանդված են եղել հեղինակությունների մոտ:
«Դուք հեղափոխության ընթացքում չէի՞ք տեսել, թե ոստիկանությունն ում հրահանգներն էր կատարում Էջմիածնում, Էրեբունիում: Իներցիան շարունակվում է. ես ուզում եմ, որ ոստիկանությունն օր առաջ դուրս գա այդ իներցիոն վիճակից և հասկանա, որ ինքը պետական համակարգի հենասյուներից մեկն է:
Ինչո՞ւ պետք է բերման ենթարկեն և արդյունքում ոչ մի բան, և ոչ մի բան չանելու արդյունքում ստանանք ոտքերը ապագա ոստիկանների վրա մաքրելու հայտարարություն: Այս ամենից ոստիկանությունը դասեր քաղե՞ց, թե՞ ոչ, ես չգիտեմ: Դրա համար մենք դա պետք է քննարկենք և հասկանանք այս ամբողջի մեջ որտե՞ղ էին իրավական ձևաչափերը և որտե՞ղ էին խնդիրների լուծումները»,- հավելել է նա:



Հիշեցնենք` երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Ավելի ուշ նրան ազատ էին արձակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր