Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

05 փետ 2020 17:37

Կորոնավիրուսի կասկածով Հայաստանում 40 մարդ է հոսպիտալացվել

Հայաստանում կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել։ Նրանցից 26-ը դուրս է գրվել (դուրսգրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Այս պահի դրությամբ նրանցից ոչ ոքի մոտ նոր կորոնավիրուսային վարակ չեն հայտնաբերել։
Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել են մի շարք համալիր միջոցառումներ՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ:
ՀՀ պետական սահմանի անցման կետերում Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացվող հսկողությունն առավել արդյունավետ  դարձնելու համար առողջապահության նախարարության մասնագետները դեռևս հունվարի 27-ից գործուղվել էին սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետեր:

Նշված օրվանից մինչ օրս Հայաստան է ժամանել 859 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն՝ ըստ բնակության վայրի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մինչ օրս կորոնավիրուսային վարակին բնորոշ կասկածելի ախտանշաններ ունեցող 40 պացիենտ է հոսպիտալացվել, որոնցից 26-ը դուրս է գրվել (դուրս գրումները շարունակվում են), 14 պացիենտ դեռևս հոսպիտալացված է: Բոլորը ստացել և ստանում են ախտանշանային բուժում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են լաբորատոր հետազոտությունները: Արդյունքում` եզակի դեպքերում հայտնաբերվել են գրիպի Ա տեսակի հարուցիչներ, ռինովիրուսներ, իսկ նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին կտրամադրվի լաբորատոր թեստերի նոր խմբաքանակ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր