Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

05 փետ 2020 17:05

Զորակոչիկը զինկոմիսարիատի շենքում աղմկել է, հայհոյել, ապա բռունցքով հարվածել պետի դեմքին. Նրան մեղադրանք է առաջադրվել

Զորակոչիկին մեղադրանք է առաջադրվել` բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու համար:
Այս առնչությամբ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորակոչիկ Դ.Մ.-ն զորակոչի հետ կապված փաստաթղթերը հանձնելու նպատակով ներկայացել է ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատ, որտեղ իր ագրեսիվ պահվածքի համար դիտողության է արժանացել զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի կողմից, որից հետո հասարակական վայր հանդիսացող` ՀՀ ՊՆ Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատի վարչական շենքի միջանցքում զորակոչիկը քաղաքացիների ներկայությամբ, աղմկել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել զինկոմիսարիատի աշխատակիցների հասցեին, ինչից հետո բռունցքով հարվածել է զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի զորակոչային խմբի պետի դեմքին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-դ մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով):
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր