Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

06 փետ 2020 11:55

Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին.նմանները պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադաձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձերբակալությանը: «Սա մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է: Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեքը երկարացնել կեղտոտ գործարքի համար, վիրավորական է, որ ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք ու վարչապետի միջնորություն ներկայացնել այդ անձին կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ հասցեին, ժողովրդի հասցեին, 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության արժեքների հասցեին: Չգիտեմ, թե ինչպես կհնչի իմ հայտարարությունը, կարծում եմ՝ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության: Ուրախ իրադարձություն է նրա համար, որ եթե ՀՀ-ում կա մեկը, որ կասկածում է կոռուպցիանն արմատախիլ անելու մեր վճռականությանը, հասկացան, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարող են պատկերացնել: Եթե կան կասկածող մարդիկ, այդ մարդկանց հետևից անպայմանորեն գնալու ենք»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր