Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 փետ 2020 12:55

Կասկածողները կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները. Բավրայի մաքսակետում մաքսանենգության մասին

Բավրայի մաքսակետում անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն:


«Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է՝ զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից»,-ասաց նա՝ ընդգծելով, թե իրենց այս կամքին չպետք է որևէ մեկը չկասկածի։
«Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,-նշեց վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր