Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

07 փետ 2020 12:20

Իսագուլյանն առաջարկում է անցումային կառավարություն ձևավորել ու Ծառուկյանին վարչապետ նշանակել

«Նիկոլը և նրա ոհմակը լկտի՝ էլի սահմանադրական կարգը տապալելու տարբերակով հարձակում են գործել դատական իշխանության վրա՝ ի դեմս Սահմանդրական դատարանի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նա ասաց՝ իրեն իրավունք է վերապահում նման արտահայություններ օգտագործել ԱԺ-ում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում հնչած արտահայտություններից հետո, որոնք նա օգտագործել է իրեն հակառակվողների մասին խոսելիս։

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ու այն հանրաքվեի դնելու մասին ելույթում Փաշինյանը մասնավորապես նշել էր. «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր»։

Ասուլիսի բանախոսի կարծիքով, հասարակությունում ստեղծվել է մի վիճակ, երբ ճշմարտությունն ասելը դարձել է անընկալելի և անհասկանալի, բացարձակ դեմագոգիան շատ ավելի լավ է աշխատում, քան ճշմարտության բացահայտումը հասարակության համար։ Նրա համար տարօրինակ է, թե ինչո՞ւ հասարակությունը քնից չի արթնանում։

Իսագուլյանն ուշադրություն է  հրավիրում փաստին, որ հայաստայան իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հանրաքվեն համընկնի Արցախի ընտրությունների հետ։

«Չի բացառվում, որ հենց նույն օրը նշանակեն հանարաքվեն։ Սա էլ է մտածված քայլ»,-կարծիք հայտնեց նա։

Թե ինչպես կլինի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Իսագուլյանը չգիտի, կա տարբերակ, որը չի բացառում. «Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը նախօրոք փաստերով ստիպել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի այդ ապօրինի փաստաթուղթը և չուղարկի Սահմանդրական դատարան, դրա սահմանդրականությունը ստուգելու համար։ Փաշինյանը, շատ լավ հասկանալով, որ վաղ թե ուշ ինքը դատվելու է սահմանդրական կարգի տապակման համար, փորձում է հնարավորինս շատ մարդկանց ներքաշել այս պրոսեցում՝ ԱԺ պատգամավորներին, գործադիր իշխանությանը, հանրապետության նախագահին, հիմա էլ՝ ժողովրդին։ Բոլոր ԱԺ պատգամավորները, որոնք երեկ քվեարկեցին այդ նախագծի օգտին, հանցագործներ են, առավել ճիշտ բնութագիրն է պետական ու հարենիքի դավաճաններ»։

Որպեսզի բանը դրան չհասնի, Իսագուլյանը կարծում է, որ արտախորհրդարանական բոլոր ու խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը պետք է միավորվեն, ստեղծեն անցումային կառավարություն, դրան զուգահեռ ժամանակվոր պետական ինստիտուտներ ու կառույցներ։

«Ես առաջարկում եմ Գագիկ Ծառուկյանին ստանձնել անցումային կառավարության վարչապետի պաշտոնը՝ որպես ԱԺ-ում խմբակցություն ունեցող պատգամավոր, երկրորդը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, եթե նրանք չեն համաձայնվի ստանձնել այդ պաշտոնը, ապա կարող են դա անել Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Արմեն Ավետիսյանը կամ Շանթ Հարությունյանը կամ որևէ այլ մեկը, եթե թվարկածս մարդիկ ինչ-որ մտավախություններից ելնելով հրաժարվում են այդ պաշտոնից՝ ես «Ազգային անվտանգության» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանս պարտավորում եմ ստանձնել վարչապետի պաշտոնը, կարճ ժամանակահատվածում ձևավորել պետական ինստիտուտները»։

Նա  նաև Արցախի Հանրապետության նախագահին առաջարկում է այնտեղ արտակարգ դրություն հայտարարել, հետաձգել համապետական ընտրությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր