Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 փետ 2020 13:21

Վանեցյանի կուսակցության շարքերը կարող են համալրել ՀՀ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լուրջ այլընտրանքային ընդդիմություն կարող է դառնալ եւ որոշակի ուժեր համախմբել իր շուրջ: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Փորձագետը չբացառեց, որ Վանեցյանի քաղաքական կուսակցության շարքերը կարող են համալրվել գործող իշխանությունների ներկայացուցիչներով:



«Վանեցյանն խոսում է հիմնադրամի ձևավորման մասին, ինչը վկայում է ֆինանսական հնարավորությունների առկայության մասին: Բացի այդ, նա լուրջ կապեր ունի, այդ թվում`  ռուսական շրջանակներում, օրինակ` ի դեմս Չեչնիայի նախագահ Կադիրովի: Նա կարող է լրացնել ռեսուրսային առաջնորդի վակուումը երկրում, կարող է ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորել և դիրքավորվել որպես հակագլոբալիստ` դառնալով «հակասորոսական» շարժման առաջնորդ, այդ թվում նաեւ` քաղաքական մակարդակում», - ասաց նա:
Հակոբյանը պարզաբանեց, որ ԱԱԾ նախկին տնօրենը կշարունակի ակտիվ քաղաքական խորհրդատվությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
«Ամեն դեպքում, Վանեցյանի մտերիմ շրջանակներում չեն լինի անձինք, որոնք ասոցացվում են նախորդ իշխանությունների հետ»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր