Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

07 փետ 2020 15:01

Ընդդիմադիր դաշտում սկսվում է ակտիվություն.650 հազար կողմ ձայն ապահովելն իշխանության համար գլխացավանք է լինելու

Ընդդիմադիր դաշտում սկսվում է ակտիվություն, դաշտը սկսում է ձևավորվել, քանի որ արդեն առկա է քաղաքական օրակարգ։ Եվ դա հանրաքվեն է։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նկատեց՝ այսօր ընդդիմադիր դաշտը բաղկացած է տարբեր սեգմենտներից՝ նախկին իշխանություններ (ՀՀԿ, ՀՅԴ, նաև ԲՀԿ), նոր ստեղծված ու ձևավորվող  կուսակցություններ՝ «Մեկ Հայաստան», «Ազգային օրակարգ», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ստեղծվելիք կուսակցությունը, երրորդ խմբում այն ուժերն են, որոնք հեղափոխականներից ավելի հեղափոխական են՝ «Սասնա ծռեր», ՔՈ, Արման Բաբաջանյանը և այլն։

«Երեկ տեղի ունեցածն ավելի է արագացնում ընդդիմադիր դաշտի ձևավորվման պրոցեսը, քանի որ քաղաքական օրակարգ։ Եթե դու դեմ ես հանրաքվեին, ապա դա հնարավորություն է տալիս քաղաքական ուժերին կազմակերպվել, ինքնակազմակերպվել, շփվել իրար հետ, քննարկումներ անել, կոալիցիաներ ձևավորել»,-ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս գործընթացների արդյունքում քաղաքական ուժերի նկատմամբ հետաքրքրություններ են առաջանում ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս։

Ի դեպ, Հակոբյանը նկատեց, որքան էլ իշխանությունը փորձում է երեկ տեղի ունեցածը մատուցել որպես հաղթանակ, այնուամենայնիվ լուրջ խնդիրներ կան։ Ստեղծված քաղաքական օրակարգում երկու կողմերն էլ՝ և հանրաքվեի կողմնակիցները, և այն բոյկոտողներն ու դեմ արտահայտվողները լուրջ աշխատանք ունեն իրականացնելու։

Քաղտեխնոլոգը մանրամասնեց՝ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն (35 հոդված, մաս 2-րդ),  հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

«Այսինքն, որպեսզի սահմանդրական առաջարկվող փոփոխությունն իրականություն դառնա անհրաժեշտ է 650 հազար կողմ ձայն, հիշենք, որ 2018-ի ընտրություններում ընտրողների թիվը երկուս ու կես մլն էր։ Այսինքն, եթե ամեն ինչ գնա իր հունով, նախագահն էլ ստորագրի այդ նախագիծը, ապա կողմերից յուրաքանչյուրն ունի իր գլխացավանքը։ Ինձ չի թվում, որ Սահմանդրական դատարանի նախագահի խնդիրը չի կարող լինել շատ հետաքրքրիր թեմա, որը բոլորին կմղի մասնակցել ընտրություններին։ Նույնսիկ եթե նայում ենք նախորդ ընտրությունների մասնակցությանը, նախագահական ընտրությունների մասնակցությունն ամենաբարձրն է, 10 տոկոսով ավելի մեծ է, քան խորհրդարանական ընտրությունների դեպքում է։ Այսինքն  մարդիկ ակտիվ են այն դեպքում, երբ ընտրում են մարդ, որն իրենց հարցերը լուծողն է լինելու »,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր համար էլ ՍԴ նախագահի խնդիրն ակտուալ չէ։

Բանախոսի կարծիքով, այս գործընթացներում ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ն չպետք է ձգտի լինել առաջին պլանում, քանի որ դա ձեռք է տալիս հենց իշխանությանը, քանի որ իշխանությունն ամեն ինչ փորձում է տեղավորել սև ու սպիտակի դաշտում։ Ըստ նրա, դրա մասին վկայեց նաև վարչապետի երեկվա կոշտ ելույթը ԱԺ-ում։

Նկատենք, որ ԿԸՀ-ի՝ 2018-ի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրության համաձայն, ընտրողների թիվը եղել է 2 մլն  591 հազար 276 մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր