Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը       Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում    

08 փետ 2020 16:03

Ժիրինովսկին Թրամփին առաջարկել է հանդիպել եւ խմել իմպիչմենթի գործընթացում նրա հաջողության կենացը

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորական նամակ է հղել «Սենատում Թրամփի հաղթանակից հետո» եւ առաջարկել հանդիպել Մայամիում եւ «բաժակ բարձրացնել նրա հաջողության համար», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Չորեքշաբթի ԱՄՆ Սենատը Թրամփին արդարացրել էր մեղադրանք 2 կետերով՝ լիազորությունների չարաշահում եւ Կոնգրեսին խոչընդոտում: Այդպիսով, իմպիչմենթի գործընթացն ավարտվել է անարդյունք, եւ Թրամփը մնացել է նախագահի պաշտոնում: 2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միայն դեմոկրատ պատգամավորների ձայներին Թրամփին իմպիչմենթ էր հայտարարել: Դեմոկրատները կարծում են, որ Թրամփը ճնում է գործադրել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ փորձելով հասնել իր քաղաքական ընդդիմախոս Ջո Բայդենի եւ նրա ընտանիքի անդամների դեմ հետաքննության, իսկ այնուհետեւ խոչընդոտել է Կոնգրեսում հետաքննությանը:



«Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բոլոր անդամները պատրաստ են մեկնել ԱՄՆ, որպեսզի բաժակ բարձրացնեն Ձեր հաջողության համար: Մենք Ձեզ մեր հաշվին ընթրիք ենք առաջարկում Մայամիում, որտեղ գտնվում է ձեր հիանալի կեցավայր «Մար-ա-Լագոն»,- նամակում գրել է Ժիրինովսկին:
Բացի այդ, քաղաքական գործիչը զայրույթ է հայտնել՝ կապված ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գործողությունների հետ, այն անվանելով ոչ տեղին: Իսկ Թրամփի դեմ քվեարկած Միթ Ռոմնիի որոշումն անվանել է դավաճանություն:
Այս շաբաթ Կոնգրեսին ուղղված ավանդական ուղերձի ընթացքում Թրամփը հրաժարվել էր սեղմել Փելոսիի ձեռքը, իսկ ելույթի վերջում Փելոսին ցուցադրաբար պատռել էր նախագահի ելույթի տեքստը: Թրամփի ելույթն անցկացվել է իմպիչմենթի ֆոնին: Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին աջակցել է Թրամփի դեմ իմպիչմենթին մեղադրական մեկ հոդվածով: Ինքը՝ Թրամփը, Ռոմնիի այդ որոշումը երկերեսանիություն է անվանել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր