«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 փետ 2020 14:00

Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի, զինվորական` երկարամյա ծառայության, կերակրողին կորցնելու դեպքում) մշակութային օջախներ այցելելու նպատակով կտրամադրվեն անվճար տոմսեր:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ծրագիրը՝ ընդգծելով, որ արվել է հնարավորը՝ առավելագույնս շատ խմբեր ծրագրում ներգրավելու համար: «Մինչ այժմ բյուջետային միջոցների հաշվին մենք իրականացրել ենք նման ծրագրեր, սակայն այժմ մեր մշակութային օջախները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել կեսաթոշակառուներին: Այս առումով ևս մենք արել ենք առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:
Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է այցելել իր նախընտրած յուրաքանչյուր թատերական կազմակերպություն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: «Մենք պարզեցրել ենք ընթացակարգերը. այսուհետ տոմսեր ձեռքբերելու համար կենսաթոշակառուն կարիք չունի այցելել սոցիալական տարածքային ծառայություն, նա պարզապես կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթով և անձնագրով պետք է այցելի տվյալ մշակությին օջախ, որտեղ նրան կտրամադրեն անվճար տոմս»,-նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:



Բանախոսներն անդրադարձել են նաև մշակութային օջախների մատչելիության խնդրին: Նրանց խոսքով՝ այս ծրագիրը կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական մատչելության և հասանելիության իմաստով, այլ նաև նոր խթան կհանդիսանա, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մշակութային օջախները մատչելի դառնան նաև ֆիզիկական իմաստով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր