Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 փետ 2020 15:25

Տեսանյութ. Թուրք նախարարի կնոջ տգեղ արարքը Անիի Մայր տաճարում.պարզապես փորձել է ստուգել եկեղեցու ակուստիկան

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի տուրիզմի նախարար, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մեհմեթ Էրսոյի կինը Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու (Մայր տաճար) խորանի վրա կանգնած երգում թուրքական էստրադային մի երգ։ Ներկաները խորանից ներքև կանգնած ձայնակցում են և ծափահարում նրան։
Նախարարի կնոջ՝ Փերվին Էրսոյի այդ տգեղ արարքը, որը թերևս կարող է դիտվել որպես մշակութային վանդալիզմի դրսևորում, առաջացրել է վրդովմունք ընդդիամդիր շրջանակներում։
Մասնավորապես «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը դատապարտել է սույն տիկնոջ պահվածքը: Նրանց միջև ծավալված վեճը տեղափոխվել է դատարան։

Փերվին Էրսոյը ոչ միայն  ներողություն չի խնդրել կամ ափսոսանք չի հայտնել իր կատարած տգեղ արարաքի համար, այլև փորձել է արդարանալ՝ ասելով, որ ընդամենը ցանկացել են ստուգել եկեղեցու ակուստիկան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր