Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 փետ 2020 17:05

Տեսանյութ. Այս անգամ ավելի հեռուն գնացին՝ 2 վստահված անձի մահ է արձանագրվել․ Տաթևիկ Հայրապետյանը՝ Ադրբեջանի ընտրությունների մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանում առաջին անգամ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից՝ դրանք բնորոշելով որպես տիպիկ ադրբեջանական ու կեղծված:


«Տիպիկ ադրբեջանական կեղծված ընտրություններ էին, ակնհայտորեն բազմաթիվ խախտումներով: Ընդդիմադիր մամուլը, նաև շատ քաղաքացիներ էին դրա մասին ահազանգում: Եղան նաև ոստիկանության բավականին բռնի միջամտություններ, որոշ ընդդիմադիր գործիչների վստահված անձանց ուղղակի բռնությամբ հեռացնում էին ընտրատեղամասերից կամ թույլ չէին տալիս նկարահանումներ կատարել, արձանագրել խնդիրները: Շտապ բուժօգնության մեքենաներով մարդիկ էին տեղափոխում ընտրատեղամասեր, լցոնումներ էին անում: Այս անգամ ավելի հեռուն գնացին՝ 2 վստահված անձի մահ է արձանագրվել: Ասում են՝ կաթված են ստացել, բայց նրանք այդ ընթացքում ակտիվ բարձրաձայնում էին իրենց աչքի տակ տեղի ունեցող խախտումների մասին»:
Հայրապետյանը նշեց, որ ընդդիմադիր գործիչներից շատերը խոսում էին, որ ընտրացուցակներում բազմաթիվ խնդիրներ են առկա, հանգուցյալներ են քվեարկում, լցոնումներ են տեղի ունենում: Կարևորեց այն փաստը, որ այս ֆոնին կարևոր է Արցախի ընտրությունների բացարձակ ժողովրդավար անցկացնելը: Տաթևիկ Հայրապետյանը նաև նշեց, որ շատերը կանխատեսում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացում, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ կդառնա Ալիևի կինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր