Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 փետ 2020 11:15

Տեսանյութ. Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա.Գիշերով, ցերեկով պիտի մտնեք զորամասեր

Թվերից յուրաքանչյուրի հետեւում մարդկային կյանք է, զինվորի կյանք է. հատկապես զինծառայության ընթացքում պետությունը 100-տոկոսանոց պատասխանատվություն է կրում նրա առողջության, կյանքի համար:
Այս մասին փետրվարի 11-ին, ՀՀ զինվորական դատախազության գործունեության 2019թ. արդյունքների ամփոփման խորհրդակցության ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հայտնում է News.am-ը։ Նա անդրադարձել է Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների, քրեական ենթամշակույթին բնորոշ երևույթների վերացման խնդրին: «Չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենա եւ դա որոշակի թերացումների արդյունք չլինի: Սա տեսականորեն բացարձակ ճշմարտություն է:
Այլ հարց է, թե այդ թերացումը ինչ աստիճանի է՝ կարգապահական խախտման աստիճանի է, հանցագործության աստիճանի է, թե՞ անփույթ վերաբերմունքի արդյունք է: Մեր թիվ մեկ խնդիրը, որպես 2020-ի համար ձեւավորվելիք առաջնահերթություն, բանակում փողոցային, երբեմն քրեական ենթամշակույթին բնորոշ բարքերի դեմ հետեւողական եւ անզիջում պայքար իրականացնելն է: Ընդ որում, այս երեւույթի դեմ պայքար այլեւս պետք է իրականացնել հնարավոր ու անհնար բոլոր գործիքներով: Ցավալի է, որ այս քաղաքացիական կյանքում գնում ենք այս ճանապարհով այդ երեւույթի դեմ պայքարելու, անկեղծորեն գիտակցելով, որ այդ երեւույթը ունենք բանակում, որը պետական ուղիղ վերահսկողության տակ է: Պետության կողմից վճարվող աշխատողներ են այնտեղ աշխատում»,-ասաց Արթուր Դավթյանը:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր