Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

12 փետ 2020 11:55

Պետական մարմինները Գագիկ Խաչատրյանի բուժմանը վերաբերող առերևույթ կեղծ փաստաթուղթ են ներկայացրել Վերաքննիչ դատարան

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել առ այն, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ պետական իրավասու մարմիններն անտեսում են ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը և չեն ապահովում բժշկական օգնություն ստանալու նրա իրավունքը՝ թույլ չտալով ստանալ բժիշկների կողմից նշանակված պարտադիր ստացիոնար բուժումը:
Երեմ Սարգսյանը նաև հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունը չապահովելու համար իրավասու մարմինները նույնիսկ չեն տարակուսել Վերաքննիչ դատարանին իրականությանը չհամապաստասխանող բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ ներկայացրել այն մասին, թե իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել և անհրաժեշտ ստացիոնար բուժումը ստանալ «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿ հիմնարկում, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել այնտեղ:


Գագիկ խաչատրյանիմփաստաբանական թիմը հայտնում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին՚ N 825-Ն որոշման համաձայն կալանավորված անձը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից հրաժարվում է գրավոր կարգով, դրանում նշելով նաև հրաժարման պատճառների վերաբերյալ, իսկ Գագիկ Խաչատրյանը նման դիմում կամ հրաժարման վեաբերյալ փաստաթուղթ չի ստորագրել, ուստի փաստաբանական թիմը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե ով է կազմել այդ՝ իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ փաստաթուղթը և ինչու է այն ներկայացվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Այդ նպատակով Գագիկ խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը համապտասխան հարցումներ է ուղարկել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ՝ խնդրելով. 

1.Գրավոր հայտնել, թե ում՝ կոնկրետ որ պաշտոնատար անձի կողմից և երբ է Գագիկ Խաչատրյանին առաջարկվել տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով:

2.Կոնկրետ երբ՝ որ օրն է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել այդ առաջարկից:

3.Տրամադրել Գագիկ Խաչատրյանի դիմումի կամ այն փաստաթղթի պատճեն, որի համաձայն իբրև Գագիկ Խաչատրյանին առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, սակայն նա դրանից հրաժարվել է (առաջարկի և հրաժարման փաստը հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի պատճենները):
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ այդ գրությունների պատասխանները դեռևս չեն ստացել, ստանալուց հետո թիմի հետ կքննարկեն անհրաժեշտ հաջորդ քայլերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր