1 մլն դրամը գերազանացող նվիրատվությունների թնջուկը ԱԺ-ում

ԱԺ այս նստաշրջանի արդեն երկրորդ՝ իրար հաջորդող նիստերում երկու նմանատիպ նախագծերով լուծվում է համայքներին նվիրատվություններ տալու միևնույն հարցը, որը պատգամավորների արձագանքն է ԿԱՄԱԶ-ների հայտնի դեպքին։ Նախագծով նաև պարտադիր պայման է համարվելու նվիրատուի անվան հրապարակումը։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքոնյանն առաջարկեց նվիրատուների անվան հրապարակայնացման պահանջը վերանայել և սահմանել նաև բացառություններ՝ քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, սահմանամերձ գյուղին նվիրատվություն տվող արտերկրի մեր հայրենակիցը չցանկանա իր անվան հրապարակումը։ Նման դեպքերում պարտադիր պահանջի դրույթը կարող է նվազեցնել կարևոր պաշտպանական նշանակության նման նվիրատվությունների հոսքը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ այն որակելով «Լուսավոր Հայաստանի» կողմից իրականացվող քաղաքական գործընթացի մաս։ Նշվեց նաև, որ այն հակասում է Քաղաքացիական օրենսգրքին, քանի որ վերջինով սահմանված է՝ նվիրատվությունը չպետք է համաձայնեցվի որևէ սուբյեկտի հետ։