Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 փետ 2020 16:37

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը պնդեցին, որ Էդգար Սողոմոնյանը նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք է տվել

«Սասնա ծռերի» գործի անջատված մասով առաջինն ազատության մեջ հայտնված մեղադրյալ Էդգար Սողոմոնյանն այսօր ներկայացել է հարցաքննության «Սասնա Ծռեր -1» գործով, բայց այս անգամ վկայի կարգավիճակով։ Նշենք, որ վերջինս ազատ է արձակվել համաներմամբ, քրեական հետապնդումն էլ դադարեցվել։
Դատարանն արձանագրեց, որ անձն, ով նույն գործով նախկինում ներգրավված է եղել որպես մեղադրյալ, չի կարող հարցաքննվել որպես վկա։ Նախագահող դատավորը նշեց, որ ողջամտորեն անձի ցուցմունքը կարող է օգտագործվել իր դեմ։
Ամբաստանյալ Պավել Մանուկյանը պնդեց, որ Էդգար Սողոմոնյանը նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունք է տվել, իսկ ամբաստանյալ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ կեղծ վերջինս կեղծ ցուցմունք է տվել և նույն օրը՝ 10.000 ՀՀ դրամ վերցնելով գնացել է տուն։
Պաշտպան Եգորյանը հարցրեց, թե արդյո՞ք իրեն զգուշացրել են, որ ինքը չխոսի դատարանում. Սողոմոնյանը կրկին հրաժարվեց պատասխանելուց։ Հարցին, թե արդյոք ինքը մինչեւ դատական նիստին ներկայանալը, հանդիպե՞լ է գործով քննիչներին՝ վկան կրկին հրաժարվեց։ Վերջինս չպատասխանեց նաև հարցին, թե արդյո՞ք քննիչը զգուշացրել է իրեն, որ հարցերին պատասխանելու դեպքում խափանման միջոցը կփոխվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր