Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

14 փետ 2020 13:16

Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել:
Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:
***
Այսօր Մուրացանի զինհոսպիտալից Սիսիան զինծառայողներ տեղափոխող մեքենա է կողաշրջվել, զինծառայողները չեն տուժել, նրանից միայն մեկն ուղարկվել է Մուրացանի զինհոսպիտալ՝ հետազոտման։ Այս մասին «Ռազմինֆո»-ին ասաց ՀՀ ԶՈւ տեղակատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ մեքենան կողաշրջվել է, իսկ 6 զինծառայողից 3–ը ծանր վիճակում տեղափոխվել են զինհոսպիտալ։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր