«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

14 փետ 2020 14:36

Թուրքերը մի քանի հազար դոլարի դրամաշնորհներ են առաջարկում տեղի հայերին Երուսաղեմի հայկական թաղամասը «գնելու» համար

JewishPress.com-ը հոդված է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում Թուրքիայի իշխանությունների հատուկ գործունեության մասին: Նշվում է, որ Թուրքիայի ներկայացուցիչները տեղի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում համոզում են, որ վերջիններս հրաժարվեն Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներից:

Տեղի բնակիչ Իլյա Կախաբադյանը, որին է պատկանում Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների և փաստաթղթերի հազվագյուտ հավաքածուն, պատմել է թուրք դիվանագետի հետ հանդիպման մասին:
Ըստ Կախաբադյանի՝ դիվանագետը փորձել է համոզել իրեն, որ դադարեցնի Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելու  ջանքերը, բայց մերժում է ստացել:
Նշվում է, որ թուրքական կողմը ֆինանսական միջոցների օգնությամբ փորձում է լուծել հայկական թաղամասը «գնելու» հարցը:
Թուրքերը մի քանի հազար դոլարի դրամաշնորհներ են առաջարկում տեղի հայերին: Նրանք նաև առաջարկում են բարձր գներով գնել տեղի բնակիչների տները, սակայն այս դեպքում ևս մերժվում են:
Երուսաղեմում ավելացել է նաև թուրք զբոսաշրջիկների հոսքը: Իլյա Կախաբադյանի խոսքերով՝ քաղաքում նրանք ոչնչացնում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր պաստառները և հայերին դատապարտող գրաֆիտիներ նկարում շենքերի պատերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր